Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Արաբկիրի վարչական շրջանի գրասենյակում քննչական գործողություններ են իրականացվում: ՔԿ-ից էլ հայտնեցին, որ կան ձերբակալվածներ:
MediaHub-ի տեղեկություններով` իրավապահները ձերբակալել են Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին, նրա տեղակալներին և թաղապետարանի այլ աշխատակիցների:
Ոչ պաշտոնական տեղեկատվությամբ` ձերբակալությունները կապված են կոռուպցիոն բնույթի գործի հետ:
Մանրամասները՝ հաջորդիվ
Վահե Մակարյան