Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է փաստահավաք զեկույց՝ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով
Հասարակություն![Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է փաստահավաք զեկույց՝ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով](/timthumb.php?src=disc/03-07-24/661e3c10d2ac5d97ab1b4e9cbbff76ab.jpg&w=780)
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է փաստահավաք զեկույց՝ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով։
Զեկույցը փաստում է, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղում մարդիկ դիտավորյալ ենթարկվել կանոնավոր հարձակումների, ահաբեկման, տարրական իրավունքներից և համապատասխան կենսապայմաններից զրկվածության և զանգվածային տեղահանությունների։
Ապացույցները ցույց են տալիս, որ ադրբեջանական պետությունը գործել է մեթոդաբար մշակված ռազմավարությամբ՝ Լեռնային Ղարաբաղն իր էթնիկ հայ բնակչությունից, պատմական և մշակութային ներկայությունից դատարկելու համար: