Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»


ԴԱՀԿ-ի թերացումները և դատարանի վճիռը էջմիածինյան էպոպեայում

Blog

Արմեն Հովասափյանը գրում է.

Յուրաքանչյուր պետության հիմքը, որպես երկրի կայունության և գոյատևման երաշխիք, հանդիսանում է ընտանիքը: Ընտանիքն այն կարևոր բջիջն է, որը հասարակությանը դարձնում է կուռ ամբողջություն: Այն նաև սերունդներ դաստիարակելու և կրթելու ամենակաևոր հիմնասյուներից մեկն է:

Հայ իրականության մեջ բոլոր ժամանակներում էլ միշտ գերակա կատեգորիա է եղել ընտանիքը, քանզի հայ մարդը հենց ընտանիքի հետ է կապել իր ապագան, ինչպես նաև բոլոր նվիրական հույզերն ու նպատակները: Ցավով պետք է փաստել, որ վերջին շրջանում հայ ընտանիքի հիմքերը խախլվում են՝ տեղի տալով արևմտյան այլախոհական արժեքներին. որպես կանոն իրենց «իրավունքների» մասին լուրջ պատկերացումներ են սկսել ունենալ հատկպես երիտասարդները: Ամենահասարակ տարաձայնություններն ու ընտանեկան հասարակ կենցաղային վեճերն առիթ կարող են հանդիսանալ բաժանումների և ապահարզանների. ծնողները շատ հաճախ մոռանում են իրենց զավակների մասին՝ կամ ուղղակի անտեսում նրանց: 28-ամյա Արմինե Ավոյանն ավելի քան մեկ ու կես տարի պայքարում է՝ միակ երեխային՝ 5.5 տարեկան Արմանին վերադարձնելու համար: Ամուսնու՝ Հովհաննես Գրիգորյանի ընտանիքից հեռացել է որդու հետ, սակայն ամուսնու հարազատները խաբեությամբ խլել են որդուն՝ հորական բակից ուղղակի փախցնելով: Ոստիկանություն այդ պահին չի դիմել՝ մտածելով, որ հնարավոր է ընտանիքը վերականգնվի:

Մեկ տարվա ընթացքում Ավոյանն անցել է ՀՀ դատական բոլոր երեք ատյաններով, բոլոր վճիռներում նշվել է, որ երեխան պետք է ապրի մոր հետ ՀՀ օրենսդրության համաձայն. դատարանն այդպիսի եզրահանգման է եկել համապատասխան մասնագիտական եզրակացությունների հիման վրա: Վճռաբեկ դատարանի վճռից հետո ութ ամիսներիրի ընթացքում ԴԱՀԿ-ում դանդաղ քննություն է իրականացվում: Նշված ամսների ընթացքում երեխայի հետ Էջմիածին քաղաքում չորս հանդիպում է կազմակերպվել: Մարզպետարանից գործի մանրամասներն ուսումնասիրելու և երեխայի հետ բացատրական աշխատանքներ տանելու համար հատուկ հոգեբան է կցվել, ով իրականում մանկաբույժ է, և ամենայն հավանականությամբ, հենց նրա աշխատանքի թերացման պատճառով է, որ երեխան մինչ օրս չի ուզում հանդիպել մոր հետ և ընդհանրապես որևէ շփում ունենալ նրա հետ: Հովհաննես Գրիգորյանի հետ նույն հարկի տակ ապրում են մայրը, հայրը, ինչպես նաև եղբոր ընտանիքը, ով ի դեպ հաշվառված է հոգեբուժարանում: Փետրվարի 5-ին Երևանում՝ ԴԱՀԿ-ում նշանակված է եղել հերթական հանդիպումը Արմանի հետ, սակայն հանդիպումից 20 րոպե առաջ Արմինեին տեղեկացնում են, որ երեխան հիվանդ է և հանդիպման չի գալու, ի դեպ հետաքրքրականն այն է, որ նման եզրակացության հեղինակը նշված մակաբույժ Ասյա Ղարիբյանն է, ով գործի ողջ ընթացքում կասկածելի «աջակցությունն» է ունեցել դեպքերի զարգացումների վրա: Խնդիրն այն է, որ ստեղծված իրավիճակում մենք գործ ունենք փոքրիկ, անպաշտպան երեխայի հետ, և իրականում բռնություն չի կարող կիրառվել:

Այդ դեպքում հնարավորություն չկա կատարել դատական ակտը: Երեխայի հետ հոգեբանական աշխատանքը պետք է կատարվի նուրբ ու բազմակողմանի, որպեսզի երեխան հասկանա և ընկալի թե իրականում ինչ է կատարվել և ինչ հետագա փոփոխություններ են սպասվում իր կյանքում: Իհարկե հասկանալի է, որ երեխան առարկա չէ, որ ԴԱՀԿ ծառայությունը վերցնի ու մի ծնողից հանձնի մյուսին: Պետք է միանշանակ փաստել, որ այստեղ առկա են օրենսդրական լուրջ բացեր: ՀՀ ինչպես նաև շատ այլ երկրնրի օրենսդրությունների համաձայն՝դատարանը վճիռ կայացնելիս մինչև 10 տարեկան երեխաների կամքը հաշվի չի առնում: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մայրությունը և մանկությունը հատուկ հոգածության և օժանդակության իրավունք ունեն: 1959 թվականին Լոնդոնի կոնֆերանսում ընդունվել է բանաձև՝ ըստ որի, երեխան, ելնելով իր ֆիզիկական և հոգեկան անօգնական վիճակից, հատուկ խնամքի և հոգածության կարիք է զգում:

Դատարանի վճիռն ի կատար ածելու համար գործընթացն ընթացակարգի համաձայն, հանձնվել է Էջմիածնի տարածաշրջանի ԴԱՀԿ ծառայությանը: Սակայն ծառայությունը, որը պարտավոր էր մինջև վճռի վերջնական իրականացումը՝ այն է որդուն հանձել մոր խնամակալությանը, պարբերաբար կազմակերպել տեսակցություններ համապատասխան միջավայրում՝ կոնկրետ մասնագետների ներկայությամբ, իրականում ցուցաբերել է բավականին պասիվ և անադեկվատ քաղաքականություն: Ակնհայտ է, որ ԴԱՀԿ-ի Էջմիածնի ծառայությունը թերացել է իր ծառայություններում, քանի որ վճռաբեկ դատարանի վճռից անցել է ութ ամիս սակայն այն դեռ թղթի վրա է, այնինչ պետք է իրականացվեր մեկ ամսվա ընթացքում:

Նշված պատմության կուլմինացիան տեղի է ունեցել բառացիորեն մի քանի օր առաջ, երբ հարկադիրների կազմակերպած հերթական հանդիպանը Գրիգորյանները հերթական անգամ չեն ներկայանում, իսկ դեպքերի հետագա ընթացքը և զարգացումը հիշեցնում է բրազիլիա-հնդկական սերիալների էպիզոդ: Որդուն տեսնելու ակնկալիքով Արմինեն այցելում է նախկին ամուսնու տուն, սակայն այս անգամ էլ իրավիճակի գլխավոր գործող դերն ստանձնում է սկեսուրը, ով գոռգոռոցով ու հայհոյանքներով անպատվում է Ավոյանին:

Ամփոփելով հարկ է փաստել, որ Էջմիածնի ԴԱՀԿ ծառայությունը կամ շահագրգռվածություն ունի հարցի նման ձգձգմանը, կամ ուղղակի չի փորձում տվյալ վճռի իրականցմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկել: Վերջում հավելենք, որ ինչպես Արմինեն, այնպես էլ հնգամյա որդին, ներկայումս գտվում են բավականին լարված և ընկճված հոգեբանական վիճակում, ինչը զուտ հումանիզմի տեսանկյունից բացարձակապես անթույլատրելի է:

Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՓամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և մաhացած տղամարդու. վարորդին փնտրում ենՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են 2 ուկրաինական ՄիԳ-29 կործանիչներՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնաuվածքներ են եղել․ նոր մանրամասներՌուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ Մանուկյան
Ամենադիտված