Թուրքիայի Արդվինում արտակարգ իրավիճակ է հայտարարվել
HeaderԹուրքիայի Արդվին նահանգում հանքաարդյունաբերական կենտրոն կառուցելու դեմ դուրս եկած բնապահպանների, ակտիվիստների ու հազարավոր քաղաքացիների բողոքի ցույցերը ցրելու համար իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ թուրքական իշխանությունները մեծ թվով ոստիկաններ ու ժանդարմերիայի զինծառայողներ են տեղափոխել Արտվին, որից հետո փակել են Արտվին մտնող ու դուրս եկող ճանապարհները։
Նշվում է, որ Թուրքիայի տարբեր վայրերից Արտվինի բնությունը պաշտպանելու համար ավտոբուսներով դեպի Արտվին են մեկնում բազմաթիվ քաղաքացիներ, որի դեմն առնելու համար իշխանությունները որոշել են արտակարգ դրություն հայտարարեն՝ խուսափելու համար ոստիկանության ու քաղաքացիների միջեւ բախումներից։
Նշենք, որ Արտվինում մետաղների արդյունահանման համար նախատեսվել է անտառների հատում, ինչը կատաղեցրել է տեղի բնակչությանն ու բազմաթիվ բնապահպանների։