Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները Երևանում «Tesla» է այրվել Մբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Տեմպը բավականին լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը. Ավինյանը՝ Կիևյան կամրջի մասին Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հունիսի 22-ի գիշերը


Ինչպես դադարեցնել ներքին ենիչերիների վերարտադրությունը․ Վահե Հովհաննիսյան

Blog

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթի)պատմությունը սահմռկեցուցիչ է։ Նկարագրածը (ապրածը) «սովորական միտինգային» դրվագ չէ, դա այսօրվա «նոր Հայաստանի» կենսափիլիսոփայությունն է։

Աշոտ Մինասյանը և կարմիրբերետավորները, նույնիսկ եթե եղել են մի գազելում, որպես փակ համակարգ, այնուհանդերձ՝ այլ մոլորակում չեն եղել։ Եվ սա մեկ հոգու պատմություն չէ, այլ՝ շատ շատերինը։

Այս դրվագի և հունիսի 12-ի բոլոր ապօրինությունների բացարձակ պատասխանատուն և մեղավորը իշխանություններն են, բայց պիտի հասկանանք նաև, թե ինչ մեխանիզմների «շնորհիվ» է իշխանությունը ռիսկ անում նման այլանդակ գործողությունների.
 
1.     Կարմիր բերետավորներին այդպիսին լինելու և պետության հանդեպ բացառիկ վաստակ ունեցող մարդու վրա (կամ ցանկացած մարդու) հարձակվելու իրավունք տվել են.
a.     680 հազար ՀՀ քաղաքացիները, ովքեր, պատմական աղետից հետո վերընտրելով այս իշխանությանը, այսօր չեն շտապում շտկել իրենց քվեն՝ այսքան ավերից հետո։
b.     Ոստիկանության ղեկավար կազմը, որից որևէ  մեկը հրաժարական չտվեց՝ այս և այլ ահավոր պատմություններից հետո։ Չի գտնվում մեկը, որի համար անտանելի կլինի նման միջավայրում աշխատելը։
c.     «Բարեփոխիչները», միջազգային կառույցները, արևմտյան դեսպանատները, որոնք ձայն չեն հանում որևէ վայրագության դեպքում։
d.     Իբր կրթված, իբր մտավորական, իբր հումանիստ մասնագիտական էլիտաները, որոնք «քաղաքականությամբ չեն զբաղվում» ու երկրում կատարվողի մասին կարծիք չունեն։
 
2.     Անհավանական է թվում, որ անձամբ իրեն պսակադրած Սրբազանին բերետավորը կարող է հայհոյել, բայց նա դա անում է, որովհետև այս երկիրն արդեն 6 տարի է՝ անվերջ հայհոյանք է լսում ու չունի որևէ «ՉԻ կարելի»։ Որտե՞ղ են ձևավորվել այս մարդիկ, ո՞ր միջավայրում, ո՞ր դպրոցում, ո՞ր հասարակությունում։ Ինչքա՞ն կարևոր բաներ ենք տապալել պետականության 30 տարում։

3.     Այս ամենը հնարավոր դարձավ, որովհետև մեր պետության քաղաքացիները զանգվածաբար օտարացավ մեր պետությունից։ Ինչպե՞ս է հնարավոր, որ էն ժողովուրդը, որի համար Աշոտն ամեն կռվի պատրաստ է եղել իր կյանքը դնել, մասսայաբար ապրի գրին քարտի կամ օտարահպատակության երազանքով։ Բա ո՞ւմ համար էր պետությունը, բա էլ ի՞նչ հայրենիք։

4.     Ո՞նց բաց թողեցինք, շուրջ երկու տասնամյակ «արևմտյանմեդրեսեներում» նոր հայի ձևավորումը՝ իբր բարեփոխիչ, իբր լիբերալ, իբր՝ իրավապաշտպան, բայց իրականում՝ հակահայաստանյան ենիչերիների կրթման ու վերապատրաստման պրոցեսը։ Աչքներիս առաջ էին ախր նրանք ուժեղանում, կազմավորվում, մեդիաներ ստանում-ստեղծում, քարոզում, ԱԺ մտնում, որ մի օր էլ նրանց հավաքական ձայնը ասի՝ «Ղարաբաղը մեզ հետ ի՞նչ կապ ունի»։

5.     Աշոտ Մինասյանը խաղաղ ժամանակ զբաղեցրել է պաշտոն, որը շատ ուրիշները կօգտագործեին կարողություն դիզելու համար։ Նա միշտ ապրել է զուսպ ու համեստ՝ չգողանալով իր երկրից։ Աշոտի պես մարտիկներն իրենց մեջ տարիներով պահել են հարցը՝ ինչո՞ւ հաղթած, հերոս, պետություն կառուցած մարդիկ թույլ տվեցին այլանդակ բարքեր, փողի մոլուցք։ Անգամ կարգին, հայրենիքի առաջ վաստակ ունեցող մարդիկ ինչպե՞ս դարձան փողի ու ահռելի հարստության տեր՝ մեր փոքր, աղքատ, Արցախի խնդիր ունեցող երկրում։ Մայրցամաքից մայրցամաք ահռելի- անծայրածիր հարստության ու գույքերի տեր։ Ո՞նց, ինչպե՞ս, ո՞ր իրավունքով։ Ի վերջո, նրանք գերի դարձան այդ հարստությանը, սակայն դրա գերին դարձանք նաև մենք բոլորս, Հայաստանը, Արցախը։

6.     Եթե մենք էս հարցերին չպատասխանենք, չենք հասկանա, թե ինչպես ձևավորվեց այսօրվա անասնական մթնոլորտը, և թե ինչպես փողոցից եկավ գաղափարապես հստակ վարժեցված մի ուժ, որը թքած ունի Արցախի վրա էլ, Հայաստանի վրա էլ։

7.     Փառահեղ հաղթանակով ձևավորված պետությունը ո՞նց կարող էր էսքան անարդար բարքերով զարգանալ։ Ո՞նց։ Վերջում պարզվելու է, որ միակ «ապօրինի գույքը» մեր հայրենիքն էր։

8.     Աշոտի պատմությունից հասարակությունը պիտի պոռթկար։ Հակառակը նորմալ չէ։ Բայց նույն հասարակությունը պատերազմից շաբաթներ անց աղմկոտ քեֆեր էր անում, Արցախի կորստին հանգիստ նայեց։ Ինչո՞ւ պիտի Աշոտի հետ կատարվածից սարսռա, երբ շատերը Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների գերեվարվելուց ուրախացել էին։
 
Կարմիրբերետավորը և նրան հրաման տվող իշխանությունները պետք է փոխվեն, բայց պիտի փոխվի նաև նրանց ձևավորող միջավայրը։ Մենք պիտի կարմիր գծեր և ճիշտ ուղենիշներ ունենանք, որ դադարեցնենք ինքնաոչնչացումը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ 34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները Երևանում «Tesla» է այրվել Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Այն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Տեմպը բավականին լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը. Ավինյանը՝ Կիևյան կամրջի մասին Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հունիսի 22-ի գիշերը Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Վթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026. Իսպանիան, Եգիպտոսը հաղթեցին, Բելգիան, Իրանը, Ուրուգվայը և Կաբո Վերդեն չպարզեցին հաղթողին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Նևադայում կկառուցվի աշխարհի ամենազգայուն ռադիոհեռադիտակըՆա գրեթե մարդ չէ. Չավին՝ Մեսսիի մասինՀունիսի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուՄահացել է Հրանտ Մարգարյանի կինըՀունիսի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելուԴոկտոր Մյասնիկովը բացատրել է, թե որ սննդամթերքները կօգնեն ձեզ պահպանել ձեր առողջությունըԻրանի պատվիրակությունը չի մեկնել, և ԱՄՆ-ի հետ բանակցությունները դեռևս շարունակվում են. AxiosՕդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է ֆեդերացիայի կողմից կազմակերպված մեծահասակների՝ 50+ և 65+ տարիքային խմբերով առաջնությունըՀայկական արտադրական և գիտահետազոտական ներուժը՝ Փարիզի Eurosatory-2026 ցուցահանդեսումՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրըԻսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրըԼարված իրավիճակ. Գեղաշեն գյուղի բնակիչները դիմում են ՀՀ վարչապետին՝ պահանջելով մեկընդմիշտ փակել գյուղը թունավորող ավազի հանքի շահագործման թեմանԲալի բացառիկ բուժիչ հատկությունները, որոնց մասին քչերը գիտենՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներԲժիշկը զգուշացրել է լողափում ձմերուկ և սեխ ուտելու վտանգների մասինԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներԳրոսսին Բյուրգենշտոկում հանդիպել է Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ. FarsՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկումՈրո՞նք են տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքներըՄիջուկային ծրագիրը Իրան-ԱՄՆ բանակցությունների այս փուլի օրակարգում չէՏղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի․ ՌԴՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՔաղցկեղի դեմ պայքարող. Սննդաբանը նշել է ընդեղեն, որը պետք է ուտել ամեն օրՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք
Ամենադիտված