Մալայզիայում նավի խորտակման հետևանքով 15 մարդ անհետ կորել է
ՄիջազգայինՄալայզիայում նավի խորտակման հետեւանքով 15 մարդ անհետ կորել է։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Star թերթը, միջադեպը տեղի է ունեցել Լանգկավի արշիպելագի մոտ։ Ձկնորսական նավաը աղետի ահազանգ է հնչեցրել փետրվարի 20-ի երեկոյան։ Դեպքի վայր ժամանած պարեկային նավը րոնողական աշխատանքներ է սկսել, սակայն վատ տեսանելիություն հետեւանքով որոնումները դադարեցվել են։
Փրկարարական աշխատանքը վերսկսվել է կիրակի առավոտյան, տեղի բնակիչներից 15-ի ճակատագիրն անհայտ է։