Հայաստանում նշվում է Մայրենի լեզվի օրը
ՀասարակությունՓետրվարի 21-ին Հայաստանում նշում են Մայրենի լեզվի օրը: Մայրենի լեզվի միջազգային օրը, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսն է սահմանել 1999 թ. նոյեմբերի 17-ին, 2000 թ. սկսած ամեն տարի նշվում է: Օրվա նպատակն է աջակցել լեզուների ու մշակույթների բազմազանությանը: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն էլ իր հերթին իր բանաձեւով 2008 թ. հայտարարեց Լեզուների միջազգային տարի:
2010թ. հռչակվել էր Մշակույթների մերձեցման միջազգային տարի: Փետրվարի 21-ն ընտրվել է Դակկայում ( հիմա Բանգլադեշի մայրաքաղաք) կատարված իրադարձություններին հիշատակին: 1952 թ. փետրվարի 21-ին Դակկայում ոստիկանների կրակոցներից զոհվել էին ուսանողներ, որոնք դուրս էին եկել պաշտպանելու իրենց մայրենի լեզու բենգալին, որը նրանք պահանջում էին ճանաչել երկրի պետական լեզուներից մեկը