Խաղաղություն գոռալով հարց չի լուծվում, հատկապես, որ այդ ամենի տակ քաղաքացին միայն պատերազմ է տեսնում. Աբրահամյան
BlogՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Որքան էլ իշխանական քարոզչությունը դաշտում փորձի ֆոն ձևավորել, որ Սյունիքի սահմանամերձ գյուղերում մարդկանց միայն կենցաղային հարցերն են հետաքրքրում, իրականում պատկերն այլ է:
Իհարկե տեղերում սոցիալական բազմաթիվ խնդիրներ են կուտակվել և դրանց մասով կառավարությունն առանձնապես շահագրգռվածություն, օպերատիվություն չի ցուցաբերում, սակայն մարդկանց համար անվտանգության գործոնը շարունակում է գերիշխող լինել:
Մարդիկ երկրի ապագայի նկատմամբ վստահություն չունեն, որովհետև այն ինչ 6 տարի շարունակ խոստանում են, ամբողջության փուչիկ է:
Խաղաղություն գոռալով հարց չի լուծվում, հատկապես որ այդ ամենի տակ քաղաքացին միայն զիջում, հանձնում ու պատերազմ է տեսնում»: