Մշակույթը մարդու ուշադրության վրա սկսում է ազդել դեռ մանկությունից
ՀասարակությունԱՄՆ Հյուսիսարեւմտյան համալսարանի մասնագետների հետազոտությանը մասնակցել են ամերիկացի եւ չինացի 2 տարեկան երեխաները: Մասնակիցներին տեսարանների կրկնվող սերիաներ են ցույց տվել: Օրինակ՝ շուն շոյող աղջկա: Առաջին հայացքից երկու երեխաներին ցուցադրվող տեսարաններում հատուկ տարբերություններ չեն եղել, հայտնում է The Hans India-ն:
Հետո նրանց նոր տեսարաններ են ցույց տվել: Փոխվել է կամ գործողության օբյեկտը (աղջիկը բարձ է շոյել) կամ հենց գործողությունը (աղջիկը համբուրել է շանը): Եվ այդ ժամանակ գիտնականները նկատել են, որ երեխաները ուշադրություն են դարձնում տարբեր բաների վրա: Չինացի երեխաները նախընտրել են դիտել նոր գործողությունը, իսկ ամերիկացի երեխաները՝ նոր օբյեկտը, փոխանցում է MedDaily-ն: