Գերմանիայում 7000 տարվա հնության ուղղահայաց դիրքով թաղված դիակ են գտել
ՀասարակությունԳերմանիայի Բրանդենբուրգ քաղաքից ոչ հեռու գտնվող Գրոսս Ֆրեդենվալդեում հնագետները 3 խորհրդավոր գերեզմանավայր են գտել, որոնք պատկանում են մ.թ.ա. 6400-4900թթ.-ին: Գիտնականները նշել են, որ դա ամենահին եվրոպական գերեզմանոցներից մեկն է:
Գերեզմաններից մեկում կես տարեկան երեխայի ոսկորներ են գտել, որին թաղել էին 8400 տարի առաջ: Պահպանվել է անգամ երեխայի դիրքը, թե ինչպես են նրա ձեռքերը ծալել կրծքին եւ ծածկել հողով:
Եվս մեկ գերեզմանավայր բավական տարօրինակ տեսք է ունեցել: Տղամարդուն մոտ 7000 տարի առաջ թաղել էին ուղղահայց դիրքով: Սկզբում նրա մարմինը իջեցրել էին նեղ փոսը, ֆիքսել ուղղահայաց դիրքով, իսկ հետո մինչեւ ծնկները ավազ լցրել, իսկ փոսը չէին փակել: Մարմինը կերել էին կենդանիները, իսկ կմախքի մնացորդները ցած էին ընկել: Հետո փոսը ծածկել էին եւ վրան կրակ վառել:
Հնագետների խոսքով՝ այդ վայրը Եվրոպայում ամենահին գերեզմաններից մեկն է, որտեղ գիտակցաբար էին թաղում մահացածներին: Միաժամանակ հայտնաբերվել են հնագույն մարդկանց բնակության հետքեր: