Յանա Եգորյանը խոստովանել է, որ չի հետևելու Օլիմպիական խաղերին
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը ներկայացնող հայազգի սուսերամարտիկ, 2016թ․ կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը խոստովանել է, որ չի հետևելու Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին։ 30-ամյա մարզուհին նաև նշել է, որ մտադիր է շարունակել կարիերան։
«Չեմ դիտելու Օլիմպիական խաղերը։ Մայրանալուց հետո վերադարձս սպորտ բավականին հաջող էր։ Դրանում մեծ է իմ մարզիչ Դմիտրի Գլոտովի ներդրումը, քանի որ նա հավատում էր ինձ, իսկ ես ձգտում էի արդարացնել սպասելիքները։ Քանի դեռ պատրաստ եմ մրցակցության, կշարունակեմ ելույթներս»,- Յանա Եգորյանի խոսքերը մեջբերում է Metaratings-ը։
Հիշեցնենք, որ Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան (FIE) Յանա Եգորյանին և մի քանի այլ ռուսաստանցի մարզիկների թույլ չէր տվել մասնակցել միջազգային մրցաշարերի: Եգորյանը նաև աշխարհի կրկնակի և Եվրոպայի 6-ակի չեմպիոն է: