Գիտնականները տրամադրություն բարձրացնող ականջակալ են ստեղծել
LifeNervana ընկերության մասնագետները ականջակալներ են ստեղծել, որոնք խթանում են ուղեղում դոֆամինի արտադրությունը, հայտնում է RNS –ը՝ վկայակոչելով Science Alert գիտահանրամատչելի կայքը:
Նոր սարքն արտաքինից սովորական ականջակալ է հիշեցնում: Առանցքային տարբերությունն այն է, որ այն թույլ էլեկտրական լիցք է արտադրում, որը ականջի միջոցով գրգռում է դոֆամինի արտանետմանը մասնակցող թափառող նյարդը: Դոֆամինը պատասխանատու է բավարարվածության զգացման համար:
Ականջակալի հեղինակների խոսքով՝ այն պարզապես էլեկտրական ազդակ չի արձակում. համակարգը վերլուծում է երաժշտության ռիթմը եւ համաժամանակեցնում է ձայնային ազդակը էլեկտրականի հետ: