Ինչպե՞ս է երկիրը զարգացնելու իր տնտեսությունը, երբ դուրս է գալիս այլ համակարգերից, բայց ԵՄ-ում նրան այդպես էլ չեն ընդունում
Քաղաքականություն![Ինչպե՞ս է երկիրը զարգացնելու իր տնտեսությունը, երբ դուրս է գալիս այլ համակարգերից, բայց ԵՄ-ում նրան այդպես էլ չեն ընդունում](/timthumb.php?src=disc/28-06-24/b152a12e65a59d60cbc903a493d5e82e.jpg&w=780)
Հայաստանի` Եվրամիություն (ԵՄ) ինտեգրման շանսերը մշուշոտ են և կախված են մի շարք գործոններից: ԵՄ անդամակցության համար պահանջվում են լուրջ քաղաքական, տնտեսական և իրավական բարեփոխումներ, որոնք դեռևս տեսանելի չեն։
Թուրքիան, օրինակ, 1987 թվականից սպասում է իր անդամակցությանը, սակայն չլուծված խնդիրները շարունակում են խանգարել գործընթացին: Միևնույն ժամանակ, Խորվաթիան 2003-ից մինչև 2013 թվականը կատարեց անհրաժեշտ քայլերը և դարձավ ԵՄ անդամ։
Այսպես, ԵՄ անդամ դառնալու համար կարելի է տասնամյակներ սպասել: Ու կարևորագույն հարցեր են առաջանում. երկիրը, դուրս գալով բոլոր համակարգերից, ինչպե՞ս է զարգացնելու իր տնտեսությունը, ո՞ր համակարգերում է ընդգրկված լինելու, երբ նա, դիցուք, դուրս է գալիս ԵԱՏՄ-ից, բայց ԵՄ-ում նրան այդպես էլ չեն ընդունում:
![](disc/28-06-24/991dd0498c26a29c8ee441599c4b7adc.jpg)