Բախվել են «Toyota»-ն ու «ԶԻԼ»ը. վերջինը կողաշրջվել է. ճանապարհը մասամբ փակվել է
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00–ի սահմաններում Իջևան-Երևան-Սևան ավտոճանապարհի 113 կմ հատվածում՝ Հրազդանից դեպի Չարենցավան ճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Արմեն Կարապետյանի վարած «ԶԻԼ» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Խաչատուր Անտոնյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի, և դասակի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live