Volvo ավտոարտադրողը 59 հազար մեքենա է հետ կանչում
ՀասարակությունVolvo ավտոարտադրողը 59 հազար մեքենա է հետ կանչում, որոնց կեսը շահագործման էր հանձնվել Շվեդիայում: Հետկանչի ենթակա մեքենաների մոտ էլեկտրոնային համակարգի անսարքություններ են ի հայտ եկել, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:
Նախնական տեղեկություններով՝ հետկանչի են ենթակա 2016թ. արտադրության մեքենաները: Անսարքությունը կարող է հանգեցնել բոլոր համակարգերի անսպասելի անջատմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: