Կանայք ինտերնետ առևտրում 20 տոկոսով ավելի պակաս են վաստակում, քան տղամարդիկ. գիտնականներ
ՀասարակությունԿանայք ինտերնետ առեւտրում 20 տոկոսով ավելի պակաս են վաստակում, քան տղամարդիկ: Սեռական խտրականության փաստը պարզել են իսրայելցի գիտնականները eBay-ի օնլայն աճուրդների արդյունքները վերլուծելուց հետո: Այս մասին հայտնում է Science Advances ամսագիրը:
Հերցլի կենտրոնի իսրայելցի տնտեսագետ Թալի Ռեգեւը եւ Թել Ավիվի համալսարանաի հոգեբան Կրիչելի Կացн ուսումնասիրել են ավելի քան 1 մլն գնումների մասին տվյալները, որոնք 2009-2012թթ. կատարվել են eBay-ում: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վաճառող կանայք օնլայն աճուրդում վաստակում են 80 ցենտ այն դեպքում, երբ տղամարդիկ վաստակում են 1 դոլար, փոխանցում է Informing-ը:
Ընդ որում, այդ միտումը պահպանվում է անգամ այն ժամանակ, երբ գնորդները չեն կարող պարզել՝ իրենք գործ ունեն կին, թե տղամարդ վաճառողի հետ:Այս օրինաչափության պատճառները պարզել դեռ չի հաջողվել: Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ սեռական խտրականության պատճառները ենթագիտակցական մակարդակում են: