Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Ադրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Ինչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին


Երեք պաշտոնատար անձի մեղադրանքներ են ներկայացվել, երկուսը կալանավորվել են

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Փարաքար  համայնքի ղեկավարի, Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի և նույն համայնքի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Փարաքար  համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձը, պաշտոնավարման ընթացքում նպատակ է հետապնդել համայնքին պատկանող՝ Փարաքար համայնքի բնակավայրերից մեկում գտնվող 63.2 քմ մակերեսով տնտեսական շինությունը, 70.2 քմ մակերեսով ծածկը և սպասարկման համար անհրաժեշտ՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.3027 հա մակերեսով հողամասը 2022թ․ դեկտեմբերի 9-ին կայանալիք աճուրդի միջոցով օտարել այդ բնակավայրի վարչական ղեկավարի նախընտրած անձին։

Այդ նպատակով նրանք, խմբի կազմում, իշխանական և ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նշված՝  հայտարարված աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանցից սահմանված կարգով հայտեր ընդունող առաջատար մասնագետին հանձնարարել են մինչև հայտերի ընդունման համար սահմանված ժամանակահատվածի ավարտը լքել աշխատանքի վայրը՝ այդ կերպ ստեղծելով խոչընդոտներ հայտեր ներկայացնելու ցանկություն ունեցող քաղաքացիների համար:  

Առաջատար մասնագետն իր հերթին, պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դիտավորությամբ, չի կատարել ծառայողական պարտականությունները և կատարելով ստացված ապօրինի հանձնարարությունը՝ հայտեր ներկայացնելու վերջին օրը լքել է աշխատանքի վայրը:

Բացի այդ, վերջինս, վերոնշյալ պաշտոնատար անձանց հանձնարարությամբ, աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել բնակավայրի վարչական ղեկավարին։ Վերջինս,  Փարաքար  համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձի գիտությամբ և թողտվությամբ, ինչպես անձամբ, այնպես էլ՝ այլ անձանց միջոցով, 2022թ․ դեկտեմբերի 6-ին հանդիպել է հիշյալ աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած բնակիչների հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց, նրանց տարբեր եղանակներով համոզել, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածել աճուրդով օտարման ենթակա հիշյալ անշարժ գույքերն ի սկզբանե իրեն պատկանելու վերաբերյալ՝ արգելելով վերջիններիս աճուրդին մասնակցելու հայտեր ներկայացնել:  

2022թ․ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ձևական աճուրդում հաղթող է ճանաչվել բնակավայրի վարչական ղեկավարի նախընտրած անձը, որից հետո Փարաքար  համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձի կողմից 2022թ․ դեկտեմբերի 12-ին կայացվել է հիշյալ գույքերն աճուրդում հաղթող ճանաչված անձին օտարելու մասին որոշում, ինչի հիման վրա կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր։ Արդյունքում՝ վերոնշյալ գույքերը 17.699.130 ՀՀ դրամով ապօրինի օտարվել է այդ անձին։

Նշված 3 պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում էական վնաս է պատճառվել ինչպես աճուրդին մասնակցության ցանկություն հայտնած անձանց, այնպես էլ Փարաքար համայնքի օրինական շահերին։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երեք պաշտոնատար անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 

Նշված անձինք ձերբակալվել են, և նրանց ներկայացվել են մեղադրանքներ։  Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Փարաքար համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձի, նույն համայնքի համապատասխան բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Առաջատար մասնագետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
Ամենադիտված