Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գեղարքունիքի մարզում հունիսի 28-ին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային, ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի փողոցի, 2-րդ փողոցի, 2-րդ փողոցի նրբանցքի, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ, 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի, Արմենակյան, Նորքի Այգիներ, Ամառանոցային փողոցների (մասնակի) գազասպառողների,
ժամը 11:00-ից մինչև ժամը 13:00-ն՝ Աջափնյակ վարչական Շիրակի փողոցի թիվ 27/1-ից մինչև 27/26, 35/15, 33/2, 25/6, 25/3, Բեկնազարյան փողոցի թիվ 5/11-ից մինչև 5/32 հասցեների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, «Կելլի Վիլյամս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի,
ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք, Լանջաղբյուր, Գանձակ, Ծաղկաշեն բնակավայրերի, Սարուխան բնակավայրի մի հատվածի, Հացառատ թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
«Գազպրոմ Արմենիա»
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live