ԵԱՀԿ-ն դեգրադացվել է և սպասարկում է Արևմուտքի շահերը․ Լավրով
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դեգրադացվել է և ծառայում է Արևմուտքի շահերին, ինչը նման փորձերին ավելի արդյունավետ հակազդեցություն է ենթադրում։ Այս մասին Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք պատմեցինք, թե ինչպես ենք համագործակցում Միավորված ազգերի ու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություններում՝ չնայած այն բանին, որ վերջինս ամբողջությամբ դեգրադացվել է և սկսել է, ըստ էության, սպասարկել Արևմուտքի շահերը։ Այնուամենայնիվ, հենց սա էլ պահանջում է ավելի արդյունավետ հակազդեցություն Հելսինկյան եզրափակիչ ակտից ի վեր ԵԱՀԿ-ի գործունեության հիմքում դրված բոլոր սկզբունքները վերաշարադրելու ու մոռացության մատնելու նման փորձերին։ Այն, ըստ էության, վերածվել է գործիքի նրանց ձեռքին, ովքեր օվկիանոսից այն կողմ մանիպուլացնում են եվրոպական գործընթացներն ու վերջին տարիներին պարզապես ենթարկեցրել են Եվրոպան իրենց շահերին ու ազատվել դրանից՝ որպես տնտեսական մրցակից», - ասել է Լավրովը։