Փաշինյանի վարկանիշը գահավիժում է, բայց ընդդիմությունը չի կարողանում օգտագործել դա
ՎերլուծությունՆիկոլ Փաշինյանի վարկանիշը գնալով գահավիժում է, բայց ընդդիմությանն այդպես էլ չի հաջողվում կապիտալիզացնել գործող իշխանությունների թուլությունները և հեռացնել փաշինյանական վարչախմբին։
Ըստ բոլոր սոցիոլոգիական հարցումների՝ Փաշինյանի վարկանիշը, նույնիսկ հաշվի առնելով վարչական ռեսուրսներն ու իշխանական լծակները, որոշակի շրջանակների «զոմբիությունը», ինչպես նաև ուժային կառույցների Փաշինյանին հավատարիմ լինելու հանգամանքը, այս պահին ունի ընդամենը 10 %-ի վարկանիշ։
Խնդիրն այն է, որ ընդդիմադիր գործիչներն ու կուսակցությունները շատ ավելի ցածր վարկանիշ ունեն։ Մասնավորապես իշխանությունները հարցումներ են պատվիրել՝ պարզելու համար հանրության տրամադրությունները։
Փաշինյանից ավելի մեծ վարկանիշ միայն որոշակի պահի ունեցել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, այն էլ այս պահին նրա վարկանիշն էլ բավական նվազել է՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ձախողման և գործողություններն աշուն տեղափոխելով պայմանավորված։
Ընդդիմությունն ինքն էլ հրաշալի հասկանում է, որ Փաշինյանի դիրքերը բավական սասանված են, սակայն չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ տարբեր հարցերում միասնական ճակատով պայքարելու համար և բացառապես ընդդիմության պառակտվածության արդյունքում է, որ Փաշինյանը դեռևս շարունակում է պաշտոնավարել Հայաստանում։
Գործող վարչախումբը հարցման արդյունքները քննարկել է օրեր առաջ Հանքավանում կայացած ժողովում, այն էլ բավականին փոքրաթիվ մասնակիցների հետ և որոշել են ամառն օգտագործել մարզեր այցելելու, սոցիալական որոշ ծրագրեր իրականացնելու և իրավիճակը փոքր-ինչ բարելավելու նպատակով։
Նելլի Աթաբեկյան