Ռոսսելխոզնադզորը սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը Մեր Ուժեղ Ալիկը իր ձերբակալվելու դեպքում ասել է հրապարակենք․ Նարեկ Կարապետյան Կարճատև անձրև, ամպրոպ․ եղանակն այս օրերին Կգան նոր աստղեր, կլինեն նոր համալրումներ․ Ֆլորենտինո Պերես ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում Հայաստանին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային. նույն ուկրաինական գյուղմթերքը եվրոպական շուկաներ թույլ չտվեցին. ՌԴ Պետդումայի նախագահ Մասիսում բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զnh, 2 վիրավnր Զինծառայող է մաhացել Իրանը դեռ աշխատում է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի տեքստի վրա․ Mehr Վթար․ ջուր լինի բազմաթիվ հասցեներում Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր


«Հայաստանի տնտեսության զարգացման լոկոմոտիվը կարող է դառնալ ընդերքը և նրա հարստությունը»․ տեխնիկական գիտությունների դոկտորը՝ ՀՀ-ի տնտեսական ներուժի մասին

Հասարակություն

«Հետխորհրդային շրջանում Հայաստանի տնտեսությունը կառուցվածքային խոշոր փոփոխություններ է կրել՝ արդյունաբերության վրա հիմնված տնտեսությունից հետզհետե վերածվելով գյուղատնտեսության և առևտրի վրա հիմնված տնտեսության։ Սակայն այժմ իրավիճակը փոփոխվել է շնորհիվ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, որը շահագործում է Քաջարանի հանքավայրը»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը։

Անդրկովկասյան 3 երկրներից (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) պինդ օգտակար հանածոներով ամենահարուստը ՀՀ-ն է։ Դեռ վաղնջական ժամանակներից շահագործվել են պղնձի, կապարի, արծաթի և ոսկու մի շարք հանքեր, իսկ Ք.ա. II հազարամյակի վերջերից՝ նաև երկաթահանքերը։

Ադրբեջանի հիմնական բնական պաշարներն են բնական գազը, նավթը, գունավոր մետաղները, բոքսիտը և երկաթի հանքաքարը։ Հանքաքարը և ոչ մետաղական օգտակար հանածոները կենտրոնացած են Փոքր և Մեծ Կովկասի լեռներում, հանածո վառելիքները՝ հարթավայրային տարածքներում և Հարավային Կասպից ավազանում։

«Ներկայում ՀՀ պետական կադաստրում հաշվառված են օգտակար հանածոների 900 հանքավայրեր, այդ թվում՝ 43 մետաղական, արդյունաբերական նշանակություն ունեցող ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի, ցինկի, կապարի և երկաթի։ 789-ը ոչ մետաղական հանքավայրեր են, 44-ը՝ ստորգետնյա քաղցրահամ, 24-ը՝ հանքային ջրեր։ Դա մեր ընդերքի ունեցվածքն է»,-նշում է Հովհաննիսյանը։

Հանրապետության տարածքում հայտնաբերված պղնձի պաշարների 80-90 %-ը կենտրոնացված են Կապանի, Քաջարանի, Ագարակի հանքավայրերում։ Ներկայումս շահագործվում են 7-8 հանքավայրեր։ 

«Մեջբերեմ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի աշխատությունից հատված, որում նշվում՝ ՀՀ ազգային հարստությունը գնահատվում է մոտ 91,8 միլիար ԱՄՆ դոլար, որտեղ 15 միլիարդը (16,3 տոկոս) հանքահումքային ռեսուրսներին է բաժին ընկնում, 51 միլիարդը՝ մարդկային։ 16,3 տոկոսը բավականին ազդեցի թիվ է»,-ասում է Արմեն Հովհաննիսյանը։ 

Մեր զրուցակիցը նաև 2 կարևոր թվեր է հնչեցնում։ Ըստ համաշխարհային բանկի տվյալների՝ Հայաստանի հանքարդյուանբերությունը բնութագրվում է ՀՆԱ-ի 1,8, իսկ զբաղվածության 5,3 տնտեսական բազմապատկիչներով։ Հանքարդյունաբերությունը ՀՀ-ի ՀՆԱ-ում կազմում է մոտավորապես 6 տոկոսը, իսկ զբաղվածության թիվը՝ 10-12 հազար մարդ։ 

«Եթե մենք այս գործակիցներն օգտագործենք, ապա կստացվի, որ ՀՆԱ-ում, որպես մուլտիպլիկատիվ էֆեկտ, այն կկազմի 11 տոկոս, իսկ զբաղվածությունը կարող է հասնել մինչև 50-60 հազար մարդու։ Սա ցույց է տալիս հանքարդյունաբերության կարևորությունը մեր տնտեսության համար։ Իհարկե, սրա մեջ իր ուրույն և կարևոր դերն ունի ԶՊՄԿ-ն, որը մոլիբդենի պաշարներով աշխարհի 10 խոշոր լեռնային ձեռնարկություններից մեկն է։ Այն գերխոշոր ձեռնարկություն է, որը երկրի տնտեսության վրա անմիջական ազդեցություն ունի»,-նշում է Հովհաննիսյանը։

Նավթը մնում է Ադրբեջանի տնտեսության հիմնական ճյուղը, որին հաջորդում է բամբակը, բնական գազը և գյուղատնտեսական արտադրաքները։ Ադրբեջանի նավթարդյունաբերության մեջ ներդրվել է ավելի քան $60 միլիարդ միջազգային նավթային ընկերությունների կողմից, որոնցից խոշորագույնը բրիտանական British Petroleum ընկերությունն է։ 

Չնայած նավթագազային հարուստ պաշարներին՝ Ադրբեջանի տնտեսությունն այսօր չի գնահատվում որպես զարգացած։ Այն դիվերսիֆիկացված չէ և ուղղակիորեն կախված է նավթի համաշխարհային շուկայի միտումներից։ Նավթի գնային տատանումներն անմիջապես ազդում են թե՛ երկրի արդյունաբերության, թե՛ պետական բյուջեի և շղթայաբար ամբողջ տնտեսության վրա։ Երկրի իշխանությունները մշտապես «խաղադրույք» են անում նավթի և այլ բնական պաշարների վրա, որոնց հաշվին էլ  մեծամասամբ պահում են տնտեսությունը։ 

Տարբեր հրապարակումների համաձայն, այդ թվում՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) և ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության էներգետիկական տեղեկատվության վարչության (EIA), նավթի ապացուցված պաշարները Ադրբեջանում ներկայում կազմում են  7  մլրդ բարել։ Այս ցուցանիշով Ադրբեջանն աշխարհում, ըստ EIA֊ի տվյալների, 21-րդ տեղում է։ Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ 2019 թվականին Ադրբեջանում օտարերկրյա ուղղակի ներդրումները (զուտ հոսքերը) կազմել են 1.5 մլրդ դոլար։ Վերջին տարիներին ներդրումներն Ադրբեջանում նկատելի նվազել են, հատկապես 2016 թվականից հետո։ Համեմատության համար նշենք, որ 2016-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները Ադրբեջանում կազմել են 4.5 մլրդ դոլար։ 

Ադրբեջանցի ընդդիմադիր տնտեսագետները փաստում են, որ իրենց երկրի Վիճակագրական կոմիտեն կեղծում է մակրոտնտեսական տվյալները և ցույց չի տալիս ներկայումս առաջացած ճգնաժամային խնդիրները։ Նույնիսկ կեղծելու պարագայում վիճակագրությունը չի կարողանում թաքցնել անկումը։

Երկրի իշխանությունները մի կողմից վիճակագրական հնարքներով թաքցնում են տնտեսության իրական պատկերը, մյուս կողմից հասարակությանը հավաստիացնում են, որ ունեցած բնական պաշարները, մասնավորապես՝ նավթը, իրենց առնվազն մի քանի տասնամյակ կբավականացնի։ 

Մյուս կողմից, Արմեն Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանը կարող է օգտագործել իր ընդերքը և այն դարձնել տնտեսության լոկոմոտիվը․ «Ես արդյունաբերական Հայաստանի կողմնակիցն եմ»։

«Վերջին շրջանում ՀՀ հանքարդյուանբերության ոլորտի վրա Ադրբեջանի հարձակումներն ապացուցում են իմ ասածը, որ հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որը կարող է դառնալ տնտեսական զարգացման ռեալ ուղղություն, որին վերջիններս ուզում են հարվածել։ Ես խրոհրդային տարիներ եղել եմ Բաքվում, Կասպից ծովն այնքան է աղտոտվել, որ իրենց ափամերձ շրջաններից նավթի հոտ է գալիս։ Հիմա էլ է նույն վիճակը։ Լավ կլինի, որ իրենք դրանով զբաղվեն։ Շրջական միջավայրը սահմաններ չի ճանաչում, և իրենց գործողությունները կարող են մեզ վրա էլ ազդեցություն ունենալ։ Աշխարհում շրջակա միջավայրն ամենաշատն աղտոտողը նավթն է համարվում, քանի որ հեղուկ է, իսկ ՀՀ-ն միայն պինդ օգտակար հանածոներ ունի։ Ի դեպ, 3 անդրկովկասյան երկրներից (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) պինդ հանածոներով ամենահարուստը ՀՀ-ն է»,-նշում է Արմեն Հովհաննիսյանը։ 

«Հայաստանի տնտեսության զարգացման լոկոմոտիվ կարող է դառնալ ընդերքը․ ռեսուրսը մերն է, ունենք մարդկային և բնական ռեսուրսներ։ Ունենք նաև ժամանակակից տեխնոլոգիաներ, եթե ԶՊՄԿ կամ Թեղուտի կոմբիանտ այցելեք (երևի տարածաշրջանում այդպիսի կոմբինատներ չկան)։ Թվային տեխնոլոգիաներով, սարքավորումներով փայլուն ձեռնարկություններ են։ 

Բոլոր դրական կողմերով հանդերձ` ՏՏ ոլորտում շահույթների գեներացումը քիչ է և այն կարող են տեղափոխվել․ այսօր՝ ՀՀ-ում, մյուս օրը՝ մեկ այլ տեղ, բայց հանքը չեն կարող այստեղից տեղափոխել։

Ես այս ապագան ՀՀ-ի համար տեսնում եմ, որովհետև ժամանակին եղել է»,-նշում է Արմեն Հովհաննիսյանը։

Հունիսի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՀայտնի ցիտրուսային միրգը, ինչպես պարզվել է, պաշտպանում է երիկամների հիվանդություններիցՀունիսի 3-ին, 4-ին և 9-ին գազ չի լինելուԽաղաղության համաձայնագիրը համարում ենք կեղծ և այն պետք է վերաբանակցել․ Կարպիս ՓաշոյանՓոփոխության Մեծ Հանրահավաք Հունիսի 3-ին՝ ժամը 17:30-ին, միացի՛ր փոփոխության քայլերթին. Ուժեղ ՀայաստանԽոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումՀունիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, հանուն մեր երեխաների, մեր ընտանիքների ու մեր ապագայի, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում․ Արմեն ՄանվելյանԳյուղի լավ ընդունելիությունից քպականները ընկել են նյարդային ցնցումների մեջ․ Ղազինյան Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ. ԲՀԿՀունիսի 3-ին և 4-ին ջուր չի լինելուՍաֆարով, հեռու մնա Հայաստանից. Ուժեղ ՀայաստանՄասիսում Ուժեղ Հայաստանի ակտիվիստների վրա հարձակված Արսեն Հարությունյանը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավինԱլիևն այսօր ինչ ասի` Փաշինյանը վաղը կանի. Ուժեղ ՀայաստանԱրգելել են «Ցեղասպանության ճանաչումը մնում է պարտադիր» պաստառը ցուցադրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքումԱյս հյութերը կկարգավորեն արյան ճնշումը, սրտի աշխատանքը, կիջեցնեն խոլեստերիի մակարդակըՈւժեղ Հայաստան դաշինքը Մասիսում էԳործող ռեժիմի վախերը էն մակարդակի են հասել,  ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ ձերբակալում են Ուժեղ Հայաստանի առանցքային դեմքերին․ ազատություն Ալիկ Ալեքսանյանին․ Արմեն ՄանվելյանGoogle-ը նախատեսում է ԱՄՆ-ում մինչև 32 միլիոն վարակված մոծակ բաց թողնելՎաղը 19։00 բոլորս Հանրապետության հրապարակում ենք լինելու․ Նարեկ ԿարապետյանԹե բա՝ 65% ձայն ունենք. ժողովուրդ ջան, քվեարկե’ք ԼՀԿ-ի օգտին, որ ոչ մի ուժ բացարձակ իշխանություն չունենա. Էդմոն ՄարուքյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արարատում է. ԲՀԿՀայկական ժողովրդական շարժման կլոր սեղան․ «Արևմտյան Ադրբեջա՞ն, թե՞ Հայաստան․ ի՞նչ ենք ընտրում» Այն բանից հետո, երբ Փաշինյանը փողոցում բռնություն գործադրեց կանանց նկատմամբ, այժմ նրա աջակիցներն էլ են նրանից օրինակ վերցրել և փողոցում հարձակվում են աղջիկների վրա․ Ուժեղ ՀայաստանՓաշինյանի հեռացող իշխանությունը անցնում է բոլոր կարմիր գծերը. Մարիաննա ՂահրամանյանՔո մեկ ձայնով կարող ես որոշել իմ, քո և մյուսների ապագան․ Աննա Կոստանյան Լավագույն արդյունքը. Կոնվերս Բանկը AMX և CDA մրցանակաբաշխությունում միանգամից 5 մրցանակի է արժանացելԿարապետյանին կալանք՝ Եկեղեցուն աջակցելու համար, վարչապետի սպառնալիքներին՝ ոչինչ․ Մենուա ՍողոմոնյանՄեր փարոսն ազգային ինքնությունն է, մեր նշանաբանը՝ ուժեղ, հզոր և հարատև Հայաստանը․ Արեգ Սավգուլյան«Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի 3-ից սահմանափակում է Հայաստանից ցորենի մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը․ Հրայր ԿամենդատյանՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՅունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը Իդրամ Ջունիորը տարածաշրջանում առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմի՝ «Փոքր Մհեր»-ի գործընկերն էԻնչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործունեությամբ է զբաղված․ Նաիրի ՍարգսյանԱպօրինի զենք-զինամթերքի հանձնումներ են եղելԿանայք այսօրվա՛ Հայաստանում և կանայք՝ վաղվա՛ ՀայաստանումՌոսսելխոզնադզորը սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը Մեր Ուժեղ Ալիկը իր ձերբակալվելու դեպքում ասել է հրապարակենք․ Նարեկ ԿարապետյանԿարճատև անձրև, ամպրոպ․ եղանակն այս օրերին Կապանի երկրագիտական թանգարանում բացվել է ուրարտական շրջանի բացառիկ գտածոների ցուցադրությունը Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արտաշատում էԿգան նոր աստղեր, կլինեն նոր համալրումներ․ Ֆլորենտինո Պերես ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում Հայաստանին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային. նույն ուկրաինական գյուղմթերքը եվրոպական շուկաներ թույլ չտվեցին. ՌԴ Պետդումայի նախագահ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանից ի՞նչ նորություններ կան. Արշակ ԿարապետյանՄասիսում բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զnh, 2 վիրավnր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Մասիս. ՈւղիղՈչ ոք չի՛ կարող կասեցնել փոփոխությունը. Ուժեղ ՀայաստանԿառուցելու ենք ապահով և անսասան հայրենիք՝ մեր սերունդների համարՀունիսի 3-ին` ժամը 19:00-ին, բոլորս` դեպի Հանրապետության հրապարակ` հանուն ուժե´ղ ՀայաստանիԿոչ եմ անում մեզ ընտրել, որ երկիրը չդառնա գուբերնիա, մեկ անձի շոու. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված