Կամուֆլյաժ հագած տասնյակ մարդիկ Կիևի կենտրոնում հյուրանոց են զբաղեցրել
ՄիջազգայինԿամուֆլյաժ հագած տասնյակ մարդիկ, որոնք ներկայացել են որպես «Արմատական աջ ուժեր» կազմակերպության անդամներ, Կիեւի կենտրոնում հյուրանոց են զբաղեցրել: Այս մասին հայտնում է «Զերկալո նեդելի» պարբերականը:
«Կամուֆլյաժ հագած մոտ 50 մարդ «Մայդա Նեզալեժոստի»-ի մոտ զբաղեցրել են «Կոզացկի» հյուրանոցի տարածքը: Նրանք մտել են ակտերի դահլիճ եւ ոչ ոքի ներս չեն թողնում: Նրանք ակտերի դահլիճում իրենց շտաբն են ստեղծել եւ քննարկում են իրենց հետագա գործողությունները»,- նշում է պարբերականը:
Հյուրանոցի աշխատանքը այդ ընթացքում չի արգելափակվել: Մուտքի մոտ կանգնած ակտիվիստները հյուրանոցի կենվորներին ներս են թողնում: