«Ալ Կաիդայի» գրոհայինները Եմենի հարավ-արևելքում քաղաք են գրավել
Միջազգային«Արաբական թերակղզու Ալ Կաիդա» խմբավորումը շաբաթ օրը գրավել է Եմենի հարավ-արեւելքում գտնվող Ահվար քաղաքը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ը:
Գործակալության տեղեկություններով՝ ծայրահեղականներն այդ կերպ ամրացրել են իրենց դիրքերը Աբյանի նահանգում, որտեղ գտնվում է Ահվարը: 30 հազար բնակիչ ունեցող այս քաղաքն ընկած է Էլ Մուկալե եւ Զինջիբար բնակավայրերի միջեւ, որոնք նախկինում գրավվել էին ահաբեկիչների կողմից:
«Առավոտյան «Ալ Կաիդայի» գրոհայինները բախումների մեջ են մտել ժողովրդական ընդդիմադիր ուժերի հետ՝ սպանելով երեք հոգու: Նրանք հարձակվել են շեյխի վրա, որը հսկում էր այդ շրջանը, եւ իրենց անցակետերը հաստատել»,- մեջբերում է գործակալությունը Ահվար քաղաքի բնակիչներից մեկի խոսքը: