Լևոն Արոնյանը 8-րդն է աշխարհում
Ուշադրության կենտրոնումՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:
Հունիսի վարկանիշային աղյուսակում Արոնյանն ունի 2780 միավոր: Առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Լավագույն 10 շախմատիստների թվում են նաև Ֆաբիանու Կարուանան, Վիշի Անանդը, Հիկարու Նակամուրան, Վեսելին Տոպալովը, Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդրա Գրիշչուկը, Սո Ուիսլին, Անիշ Գիրին:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն 100-յակում են նաև Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը: