Նյու Յորքում ձերբակալվել է 2 ոստիկանի վիրավորած հրաձիգը
ՄիջազգայինԲրուքլինում հրաձգությունից հետո կասկածյալ է ձերբակալվել, որը վիրավորել էր 2 ոստիկանի: Այս մասին հայնում է CBS News-ը՝ վկայակոչելով ոստիկանության կոմիսար Ուիլյամ Բրեթոնին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրուքլինում հրաձգությունից 2 ոստիկան է վիրավորվել: Նրանցից մեկը զրահաբաճկոնի վրա արձակած գնդակից բութ վնասվածք էր ստացել, իսկ երկրորդը՝ ազդրին հրազենային վիրավորում էր ստացել, փոխանցում է Gazeta-ն: