Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն ԱԹՍ-ն մխրճվել է բնակելի շենքի մեջ (տեսանյութ) Երևանի Դրոյի փողոցում տների տանիքներ են այրվել Ո՞ր փողոցները փակ կլինեն այսօր Պայթյուն՝ Տավուշի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդ Շատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Ի՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան


Հայաստանը թե՛ Նիկոլի աղետաբեր կառավարման ընթացքում, թե՛ դրանից հետո, դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, նույնիսկ ԱՊՀ-ից. Արտակ Զաքարյան

Blog
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Ընկեր Փանջունին խորհրդարանում
Ինձ ստիպեցի լսել երեկ խորհրդարանում անցկացված լսումները՝ «Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով:
Լսումների մասնակիցների ելույթներից պարզ երևում էր, որ այդ մարդիկ տարրական պատկերացումներ չունեն Եվրոպական Միության և նրա անդամ երկրների իրական քաղաքականության վերաբերյալ:
Այն, որ Հայաստանը և հայ ժողովուրդն ընդհանուր առմամբ արևելաեվրոպական քրիստոնեական քաղաքակրթության մաս են՝ դա փաստ է: Այն, որ ԵՄ անդամ և ոչ անդամ երկրների հետ Հայաստանը միշտ ունեցել և ունենալու է տարբեր մակարդակի հարաբերություններ՝ դա ևս այդպես է: Բայց ԵՄ անդամության հայտ ներկայացնելն այսօրվա նսեմացած, պարտված, քայքայված ինքնիշխանությամբ ու պարտքերի մեջ թաղված Հայաստանի համար՝ մեղմ ասած երազախաբություն է:
Ոչ ոք չի կարող ժխտել, որ Հայաստանի համար ԵՄ-ի հետ հարաբերությունների ամենապրոդուկտիվ և գործնականում ամենաաշխույժ ժամանակահատվածը եղել է Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: Այն էական խթան է եղել ՀՀ բոլոր առաջնահերթությունների և պետական շահերի ռեալիզացման համար: Արցախի հարցը, ժողովրդավարական բարեփոխումները, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, տնտեսությունից մինչև կրթա-մշակութային ոլորտները նշանակալի զարգացում են ապրել նաև ԵՄ հետ բալանսավորված համագործակցության շնորհիվ:
Թե Նիկոլն ինչ ավերածությունների ու արտաքին քաղաքական ձախողումների է հասցրել մեր երկիրը՝ ակնհայտ է:
Եթե լրիվ անկեղծ լիենք՝ Արցախը ադրբեջանին հանձնելուց հետո, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին այսօրվա Հայաստանը պետք է միայն մեկ բանի համար. թշնամացնել Ռուսաստանի հետ և մտցնել Թուրքիայի ազդեցության տակ: Այդ կերպ հետագայում կարող են խոչընդոտներ ստեղծել նաև ԲՐԻԿՍ- ի ընդլայնման և ռեգիոնալ կոմունիկացիաների վերահսկման համար:
Ես լրիվ հասկանում եմ հավաքական շահերից բխող ԵՄ այս քաղաքականությունը: Պատահական չէր նաև, որ երեկվա լսումների ընթացքում, փանջունիներն ավելի շատ քննադատում էին ՌԴ-ին, քան խոսում էին ԵՄ անդամության հայտից ակնկալվող դրական և բացասական հետևանքներից:
Բազմաթիվ հարցերից միայն երկուսը տամ, մենք պատրա՞ստ ենք արդյոք անցնել այն ճանապարհով, ինչ ճանապարհով հիմա անցնում է Ուկրաինան:
Իսկ ԵՄ-ն պատրա՞ստ է արդյոք ընդունել անդամության հայտ ներկայացրած և բանակցություններ սկսած Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային: Կարծում եմ, որ ո՛չ: Մեր մասին նույնիսկ անիմաստ է հարցնել:
Պետք չէ շատ ոգևորվել աշխարհաքաղաքական բարդ խաղերով և անձնական գրանտային նախասիրություններով: Հայաստանը, թե՛ Նիկոլի աղետաբեր կառավարման ընթացքում, թե՛ դրանից հետո, դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, նույնիսկ ԱՊՀ-ից: ՀՀ իշխանափոխությունից հետո այդ կառույցները կրկին աշխատելու են հոգուտ Հայաստանի, այնպես ինչպես նախկինում էր:
Եթե ավելի անկեղծ լինենք՝ ԵՄ ապագան ևս դեռևս պարզ չէ: Իսկ Վրաստանի այսօրվա ինքնիշխան քաղաքականությունը ցույց է տալիս, թե ապագայում ինչպիսի զարգացումներ կարող են լինել Հարավային Կովկասում:
Իսկ արևմտամետների առաջարկած հանրաքվեն հնարավորինս շուտ անցկացնելու պահանջն ունի թաքնված այլ նպատակներ, որի մասին կխոսենք առաջիկայում:

Ազատություն մեր Միքայել Սրբազանին. Նարեկ Կարապետյան«ՀայաՔվեն» Շենգավիթում էՉի կարելի ուրանալ Մակրոնի դերը Արցախյան հակամարտության հարցում և նրա հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել. Էդմոն Մարուքյան«Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը. «Վերադարձրեք գերիներին տուն» Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Ֆոսֆորային զինամթերք և Ալիևի հետ ռազմական գործարքներ․ ինչու՞ Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան չի ընդունվում ոգևորությամբ Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն Գագաթնաժողովի ստվերում՝ նոր լարվածության շեմին «ՀայաՔվեի» հասցեն Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10ԱԹՍ-ն մխրճվել է բնակելի շենքի մեջ (տեսանյութ)Այն մասին, թե որն է մեր և թուրք-ադրբեջանական տանդեմի միջև հակամարտության իրական պատճառը, և որն է լինելու այդ հակամարտության իրական հանգուցալուծումը. Ավետիք ՉալաբյանԱմո՛թ ձեզ, դուք ո՞ւմ եք ծառայում․ ակցիայի մասնակիցը՝ ԵՄ ներկայացուցիչներին Երևանի Դրոյի փողոցում տների տանիքներ են այրվել Եվրոպայի լռությունը և Հայաստանի ժողովրդավարության փորձությունը Հաղթանակ․ «Lion heart academy» -ի սան Միքայել Գրիգորյանը փայլել է միջազգային հարթակում Ո՞ր փողոցները փակ կլինեն այսօր Դիզայներական իրերի կեղծման կասկածանքով Գլենդելում երկու հայ է ձերբակալվելՆշվել են ծերացումը արագացնող սննդային սովորություններըՀնդկաստանում փիղը հարձակվել է մարդկանց վրա. կա զոհ և վիրավորՓաշինյանը եկավ այն սրճարան, որտեղ Մակրոնն էՈ՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԵրևանի հեռուստաաշտարակը՝ Ֆրանսիայի և ԵՄ դրոշների գույներովՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Խոշոր հրդեհ Երևանում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրիցԿարկուտ, անձրև, ամպրոպ... ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 4-8-ըՄեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿՋուր չի լինի՝ մայիսի 4-ին. հասցեներՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանեց ՀայաստանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժածՏնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցՍա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասինՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանՀայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանՖրանսիայում նախկին ռազմական զորավարժարանի տարածքում անցկացված անօրինական ռեյվից հետո 12 մարդ է հոսպիտալացվելՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել ԿարապետյանՀունաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակըՊայթյուն՝ Տավուշի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Թալին-Սասնաշեն ճանապարհին մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավոր կաԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է ԵրևանԴուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան
Ամենադիտված