Որտե՞ղ է եղել Արցախի նախագահը մեքենան առգրավելու պահին
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես ավելի վաղ MediaHub-ը տեղեկացրել էր, այսօր մի խումբ դիմակավորված հատուկջոկատայիններ ջարդել են Երևանում Արցախի ներկայացուցչության դարպասները և առգրավել ԱՀ նահագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։
MediaHub-ի հետ զրույցում փաստաբան Ռոման Երիցյանը, որ ահազանգը ստանալուն պես անմիջապես մեկնել էր ներկայացուցչություն, նշեց, որ այդ ներխուժման պահին Սամվել Շահրամանյանը շենքում չի եղել։
«Օգտվելով այն առիթից, որ Շահրամանյանը և փաստաբաները հարցաքննության էին, նրանք մտան և առգրավեցին մեքենան: Մենք գնացել էինք քննչական կոմիտե հարցաքննության, և իրենք օգտվեցին այդ առիթից»,- ասաց Երիցյանը։
Թե ինչ գործի շրջանակում են հրավիրել Արցախի նախագահին հարցաքննության, Երիցյանը նշեց՝ նա ներկայացել է Քննչական որպես վկա, ոչ մի վարույթ չկա։
Մեր զրուցակիցը նշեց՝ Արցախի ներկայացուցչության նկատմամբ այդպիսի վերաբերմունք կարող է ցուցաբերել միայն ՀՀ իշխանությունը, «ուրիշ ո՞վ պետք է իրեն այդպիսի բան թույլ տա»։
Հետագա անելիքների մասին էլ փաստաբանը նշեց հետևյալը.
«Պատրաստվում ենք բողոքարկել դատախազություն, այնուհետև դատարան: Ճիշտ է, վստահ չեմ, որ մեր օգտին կլինի, բայց թեկուզ նվազագույն ակնկալիքիով բողոքարկելու ենք»։
Վիկա Աբգարյան