«Էդ ցանկապատը ո՞ր մասում է»․ Բագրատ Սրբազանը՝ սահմանապահին
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փաշինյանի կողմից օրերս սյունեցիներին ցույց տրված սահմանային ցանկապատը, որն, իր խոսքով անվտանգ է դարձրել Ոսկեպարի, Կիրանցի գյուղացիների ու նրանց անասունների շարժը սահմանամերձ հատվածում, Բագրատ Սրբազանն այսօր այդպես էլ չգտավ։
Թե Կիրանցում, թե Ոսկեպարում բնակիչները հաստատեցին, որ նման ցանկապատ ոչ ոք չի տեսել։
Բագրատ Սրբազանը անգամ սահմանապահներից փորձեց ճշտել՝ կա՞ն նման ցանկապատներ։ Նրանք էլ չգիտեին․ «Տեղյակ չեմ, ես այդ հատվածում ծառայություն չեմ իրականացրել, լրատվական բաժնից հարցրեք»,-ասաց սահմանապահներից մեկը։