Պակո Խեմես. «Օզբիլիսը պետք է բարելավի իր ֆիզիկական վիճակը»
ՍպորտՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը չի ընդգրկվել «Ռայո Վալեկանո»-ի Պրիմերայի 25-րդ տուրում «Սևիլիա»-ի դեմ հանդիպման հայտացուցակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Պակո Խեմեսը, մեկնաբանելով հայ ֆուտբոլիստի բացակայությունը հայտացուցակում, մասնավորապես ասել է. «Օզբիլիսը պետք է բարելավի իր ֆիզիկական վիճակը, որպեսզի կարողանա մրցակցել թիմի այլ ֆուտբոլիստների հետ»:
«Ռայո Վալեկանո» - «Սևիլիա» հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին: