Այս պահին ամբողջ թիմը լիովին կենտրոնացած է նախապատրաստական փուլի վրա․ Եղիշե Մելիքյան
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքը, փոխանցում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։
«Փյունիկը» կմրցի Մինսկի «Դինամոյի» (Բելառուս) հետ։
«Այս պահին ամբողջ թիմը լիովին կենտրոնացած է նախապատրաստական փուլի վրա։ Մրցակցին դեռ չենք ուսումնասիրել, չեմ կարող որևէ հստակ բան ասել, բայց գիտեմ, որ հարուստ պատմություն ունեցող ակումբ է։ Մենք մեր կողմից ջանք չենք խնայի»,- ասել է Եղիշե Մելիքյանը։
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 9-10-ին և 16-17-ին։ Առաջին հանդիպումը կանցկացվի Մինսկում։ Հանդիպումների վերջնական ժամանակացույցը կհստակեցվի հունիսի 21-ին։