4 տարեկան երեխան դատապարտվել է ցմահ ազատազրկման
ՄիջազգայինTert.am-ը գրում է .
Եգիպտոսում Ահմեդ Մանսուր Կարնի անունով չորս տարեկան երեխան դատապարտվել է ցմահ ազատազրկման: Նրան Կահիրեի դատարանը մեղավոր է ճանաչել սպանություն կատարելու մեջ, հայտնում է Khaleej Times-ը և հավելում, որ ենթադրյալ հանցանքի ժամանակ Կարնին եղել է ընդամենը երկու տարեկան:
Մեղադրական եզրակացության համաձայն 2014թ Եգիպտոսում տեղի ունեցած անհնազանդությունների ժամանակ նա մեղադրվում է չորս սպանության, ութ սպանության փորձի, վանդալիզմի և զինվորականներին ու ոստիկաններին սպառնալու մեջ:
Երկրի անվտանգության ուժերը նրա անունը ներառել են հետախուզվողների ցուցակում: Գործը տեղափոխվել է ռազմական դատարան, որտեղ երեխան հեռակա կարգով դատապարտվել է ցմահ ազատազրկման: