Օլանդը ՌԴ-ի և Թուրքիայի միջև պատերազմի սպառնալիքի մասին է նախաշգուշացրել
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Սիրիայում տիրող իրադրության պատճառով՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա է պատերազմի սպառնալիք: Այս մասին նա հայտարարել է France Inter ռադիոկայանի եթերում, հաղորդում է Reuters-ը:
«Խոսքը գնում է ոչ թե բաց, այլ ռազմական անուղղակի առճակատման մասին», - մեջբերում է Europe1-ը պետության ղեկավարին: Նրա խոսքով՝ Մոսկվան պետք է դադարեցնի աջակցություն ցուցաբերել Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի ուժերին:
Օլանդը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ Մոսկվայի և Անկարայի միջև հակամարտության էսկալացիան կանխելու համար: «Թուրքերը չպետք է մարտական գործողություններ իրականացնեն այնտեղ, որտեղ նրանք չպետք է լինեն, իսկ Ռուսաստանն իրավունք չունի ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով՝ պաշտպանել Ասադի ռեժիմը», - հավելել է Ֆրանսիայի ղեկավարը: