Երևանում 35-ամյա տղամարդը մի քանի անգամ շտապօգնություն է կանչել, վիճաբանել է բժիշկների հետ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ գտնվում է Արզումանյան փողոցի 8Ա հասցեում, հեռախոսազրույցի ժամանակ լսվել են բարձր ձայներ, որից հետո զանգն ընդհատվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության 2-րդ ենթակայանից հաղորդում է ստացվել, որ Արզումանյան փողոցի 8Ա շենքի 27/1 բնակարանից, մի քանի ժամ շարունակ, չորս կանչ է գրանցվել, որտեղ 35-ամյա Նարեկ Ե․-ն, վիճաբանել է շտապօգնության խմբի հետ և վերցրել բժշկի պլանշետը, հիմա նորից կանչ է տվել, սակայն վերջինս գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ագրեսիվ վարքագիծ է դրսևորում: