Մահացել է ամերիկուհի գրող Հարփեր Լին
Միջազգային89 տարեկան հասակում մահացել է «Սպանել ծաղրասարյակին» վեպի հեղինակը՝ ամերիկուհի գրող Հարփեր Լին: Այս մասին հաղորդում է BuzzFeed-ը:
Վիպասանուհու մահվան մասին լուրը հաստատել է նաև նրա հայրենի Ալաբամա նահանգի Մոնրովիլ քաղաքի քաղաքապետը:
Լին ապրում էր տարեցների տանը և հաշմանդամի սայլակին էր գամված: Տարիքի հետ կապված՝ Լին մասամբ կորցրել էր լսողությունն ու տեսողությունը:
Հարփեր Լին համաշխարհային հռչակ է ստացել 1960թ. իր առաջին «Սպանել ծաղրասարյակին» վեպի հրատարակումից հետո, որը նրան Պուլիտցերյան մրցանակ է բերել: Ամբողջ կյանքում նա խուսափել է հանրայնությունից, գրեթե հարցազրույց չի տվել: «Սպանել ծաղրասարյակին» վեպը ամերիկացի ընթերցողների կողմից ճանաչավել է հարյուրամյակի լավագույն վեպը: