Հայաստանում ամերիկյան ռազմաբազաների հայտնվելու մասին դեռ վաղ է խոսել. Նարիշկին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին/
Դեռ վաղ է քննարկել Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելու հնարավորությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Դեռ վաղ է այդ մասին խոսելը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պետք է սպասել ՀՀ-ում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելուն՝ կապված Երևանի քաղաքական կուրսի փոփոխության հետ։
Ավելի վաղ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հանդիպման ամփոփիչ համատեղ հայտարարության մեջ նշվել էր, որ կողմերը կամրապնդեն համագործակցությունը անվտանգության ոլորտում և միտված են համագործակցության կարգավիճակը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելուն։