Բռնցքամարտի հավաքականը վաղը կմեկնի Բուլղարիա` Ստրանջայի մրցաշարին մասնակցելու
ՍպորտՀայ բռնցքամարտիկները Երևանի «Օլիմպիական ապագա» մարզադպրոցում նախապատրաստվում են փետրվարի 22-28-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք Ստրանջայի 67-րդ միջազգային խոշոր մրցաշարին:
Հիշեցնենք, որ Ստրանջայի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը, 75 կգ քաշային Արման Հովիկյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 51 կգ քաշային Անուշիկ Գրիգորյանը: Հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնկի փետրվարի 21-ին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: