Ի՞նչ նպատակ ունի Բաքուն
ՎերլուծությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին օրերին Ադրբեջանը հայկական կողմին պարբերաբար մեղադրում է Նախիջևանի ուղղությամբ տեղակայված դիրքերին կրակելու համար։ Հայաստանի ՊՆ-ն հերքում է այս պնդումները՝ դրանք ապատեղեկատվություն որակելով։
Ըստ էության, նույն կարծիքն է արտահայտել նաև ԵՄ առաքելությունը:
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Բաքվին առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորել։
Ակնհայտ է, որ Փաշինյանի այս առաջարկությունը Բաքվում չի ընդունվելու, որովհետև Ադրբեջանի դեզինֆորմացիայի հիմնական նպատակն էսկալացիայի նոր առիթ ստեղծելն է:
Հիմա կարևոր է հասկանալ, թե ինչ խնդիր է լուծում Բաքուն:
Հայտնի է, որ մինչև հուլիսի 1-ը Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանձնաժողովները պետք է համաձայնեցնեն իրենց հանձնաժողովների կանոնակարգը, որը հետո պետք է անցնի ներպետական վավերացման ընթացակարգերով: Ըստ այդմ, չի բացառվում, որ Բաքուն փորձում է ստանալ իր համար ավելի շահեկան փաստաթուղթ՝ դելիմիտացիա/դեմարկացիայի հաջորդ փուլերում առավելագույնը ստանալու համար:
Սակայն հնարավոր է նաև, որ Բաքուն առհասարակ այս փուլում փորձում է վիժեցնել այդ փաստաթղթի ընդունումը: Ադրբեջանը Տավուշում ստացել է առավելագույնը, հասկացել է, որ շանտաժի, հարկադրանքի մարտավարությունը շահեկան է և ձգձգում է «խաղի կանոնների» հստակեցումը՝ կարծելով, որ այսօրվա մարտավարությունը շատ ավելի էֆեկտիվ է Հայաստանից առավելագույնը կորզելու համար:
Վահրամ Բագրատյան