Ջերմաստիճանը կհասնի +34-ի. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հունիսի 17-ին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 18-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 32-34, երեկոյան՝ 25-27 աստիճան։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live