Ծեծուջարդ, հայհոյանքներ, ազատազրկումներ, սա է այն հիմնական գործիքակազմը, որը կիրառվում է մեր դեմ. Աբրահամյան
BlogՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին ևս կալանավորեցին: Գերասի համար սովորական վիճակ է` բոլոր ակտիվ փուլերում քաղաքական իշխանությունը նրան մեկուսացնելու որոշումներ է ընդունել, սա էլ բացառություն չեղավ:
Իրավապաշտպանները երեկվանից օպերատիվ կերպով տեղեկություններ են փոխանցում կալանավորվող քաղաքացիների մասին:
Իրավապահ ողջ համակարգը գործի է դրվել` հասարական ճնշումների հերթական ալիքն ապահովելու և փողոցային պայքարը կանգնեցնելու համար:
Ծեծուջարդ, հայհոյանքներ, ահաբեկումներ, ազատազրկումներ` ահա սա է այն հիմնական գործիքակազմը, որն աջուձախ կիրառվում է մեր հասարակության դեմ»: