Հայաստանում ՀՌՕ-ի ռուսական ավիաբազան ինքնաթիռների եւ ուղղաթիռների հերթական խմբաքանակն է ստացել
ՀասարակությունNews.am-ը գրում է .
Հայաստանի Հանրապետությունում Հարավային ռազմական օկրուգի Էրեբունու ռազմաբազան կապիտալ վերանորոգումից հետո չորրորդ սերնդի չորս ՄիԳ-29 է ստացել, արդիականացված ՄիԳ-29С եւ արդիականացված տրանսպորտային Մի-8ՄՏ ուղղաթիռ: Տեխնիկան այս շաբաթ Երեւանի ռազմական օդանավակայան է հասցվել Կրասնոդարի մարզից` ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով:
Մոտ ժամանակներս 4+ սերնդի ռազմաճակատային կործանիչները եւ Մի-8ՄՏ ուղղաթիռը կհավաքվեն միավորման ինժեներատեխնիկական կազմի կողմից եւ մարտաշարի մեջ կմտցվեն: Միավորման օդաչուները ստացված ՄիԳ-29 կործանիչների շրջաթռիչքները կսկսեն ընթացիկ տարվա մարտին, տեղեկացնում է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը:
Միավորման հրամանատարի` հավատացյալ զինվորականների հետ աշխատանքի գծով օգնական արխիմանդրիտ Անդրեյ Վացը կօրհնի բանակային ավիացիայի նոր ստացված ռազմական տեխնիկան:
Ներկայումս Էրեբունու ավիաբազայում օրհնված է չորրորդ սերնդի Միգ-29 կործանիչների ինը միավոր, դրանց վրա նկարվել են սուրբ հովանավորների դեմքեր:
Միգ-29С-ի հիմնական առանձնահատկությունը 240 լիտրանոց վառելիքային բաքն է, օդաչուի դուրս ցատկող արդիականացված նստատեղերը, ռազմական բեռի ավելացումը մինչեւ 4 հազար կգ եւ արդիականացված ռադիոտեղորոշիչ կայանը խանգարումներից պաշտպանող նոր համակարգով: