Թուրքիան ինքնապաշտպանության իրավունք ունի. Օբամա
HeaderԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան ինքնապաշտպանության օրինական իրավունք ունի: Ամերիկացի առաջնորդը նաև մտահոգություն է հայտնել սիրիացի քրդերի սահմանին ակտիվության հետ կապված՝ Ժողովրդական աշխարհազորայինների ջոկատից:
Զրույցի ընթացքում Օբաման սիրիացի քրդերին նորից կոչ է արել դադարեցնել սադրանքները Թուրքիայի և չափավոր ընդդիմության նկատմամբ, ինչը խանգարում է «Իսլամակա պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, տեղեկացնում է The Daily Sabah պարբերականը:
Բացի դրանից՝ Օբաման Էրդողանին վստահեցրել է որպես ՆԱՏՕ-ի դաշնակից աջակցության հարցում՝ ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարում: Նախագահները պայմանավորվել են խստացնել պայքարը տարբեր խմբավորումների, այդ թվում՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ: