Գազալցակայանի պայթյունից հիվանդանոցում մահացավ Կարապետ Սիմոնյանը
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժած 44-ամյա Կարապետ Սիմոնյանը մահացել է: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, Bavnews.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:
«Տուժածներից մեկը՝ Գևորգ Չերքեզյանը, դեռ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում. նրա վիճակը գնահատվում է ծանր: Մյուս չորս տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար»,-հայտնեցին նախարարությունից:
Նշենք, որ պայթյունից տուժած 7 անձ տեղափոխվել էր Երևանի Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն: Տուժածներից երկուսը գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live