Մրգավետ գյուղում գետի մեջ երեխայի դի է հայտնաբերվել
ՀասարակությունNews.am-ը գրում է .
Արարատի մարզի Մրգավետ գյուղում գետի մեջ փետրվարի 19-ին նորածին երեխայի դի է հայտնաբերվել:NEWS.am-ին հայտնի է դարձել` գյուղի Նժդեհի փողոցի վերջնամասում դաշտերի մեջ առկա ջրատարում հայտնաբերվել է նորածնի դի: Ըստ գյուղացիների` նորածինը տղա է եղել:
NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանությունից: Նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դեռ հայտնի չէ` նորածինը ինչ հանգամանքներում է հայտնվել ջրատարում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: