Սրբազանը կայացած մարդ է, ինչո՞ ւ պիտի կրկնօրինակի ինչ-որ մեկին, բողոքի ցույցերը բոլոր երկրներում նույն ներպ են լինում. Գառնիկ Դանիելյան
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԺ-ի դիմաց այսքան ոստիկանների ներկայությունը բնականոն ընթացք եք համարու՞մ: Ես որպես ԱԺ պատգամավոր ասում եմ ՝ այս մարդիկ մեզ որևէ անհարմարություն չեն պատճառում:
Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ նամակ է ստացել, որ ԱԺ միայն Բաղրամյան պողոտայի կողմի մուտքից կարող է մտնել:
«Փաշինյանն ասում էր՝ ժողովուրդն է իշխանության տերը, ամեն մեկդ մի վարչապետ է, կգա՛ք, քացով դուռս կբացե՛ք: Հիմա էս մարդիկ քացով չեն բացում դուռը, եկել են, իրենց պահանջները ներկայացնում են: Ես պատգամավոր եմ, և որևէ քաղաքացի, որը բողոքի ձայն է բարձրացնում, ինձ չի խանգարում, օգնում է»,-ասաց պատգամավորը:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքին, թե Բագրատ Սրբազանի շարժումը նպատակ ունի կրկնօրինակել Նիկոլ Փաշինյանին, և Բագրատ Սրբազանը պատրաստվում է փշալարերը հաղթահարելով ԱԺ մտնել, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց. «Իրենք տարված են իրենց առաջնորդին կրկնօրինակելով: Բագրատ Սրբազանը ոչ մեկին կրկնօրինակելու ցանկություն չունի:
Բագրատ Սրբազանը կայացած մարդ է, ինչո՞ ւ պիտի կրկնօրինակի: Բողոքի ցույցերը բոլոր երկրներում նույն ներպ են լինում: Բողոքի ցույցերը Նիկոլ Փաշինյանն է՞ հնարել: Ո՞վ ասաց, որ Բագրատ Սրբազանը պիտի փշալարերից կախվի, իրենք են շոու անում: Գնում են ձեռքները փաթաթում, վրան սրտիկ նկարում: Ուզել են Մոնթեին նմանվեն, բայց Մոնթեի ոտքի տակի հողն էլ չարժեն»:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live