Ով է երեկ գիշեր կրակոցներից կյանքից զրկված քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը» եւ ինչու էին նրան մեկ տարի առաջ կալանավորել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Shamshyan. com-ը հայտնել էր, որ երեկ գիշերը կրակոցներ են հնչել Աջափնյակ վարչական շրջանում, ինչի հեւտեւանքով սպանվել է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը»։ Այս պահին ողջ իրավապահ համակարգը ջանքեր է գործադրում սպանությունը բացահայտելու համար։
Իսկ ինչ սկանդալային պատմության մեջ էր նախկինում հայտնվել քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը»։
2022 թվականին Կենտրոնի դատարանում միջադեպ էր եղել ու միջադեպի հերոսները կրիմինալ աշխարհում հայտնի Ռուստամ Ստեփանյանն էր՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ և Սերգեյ Գրիգորյանը ՝ «Ֆազ» մականվամբ։
Միջադեպը տեղի էր ունեցել Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում: «Ֆազի» և «Չաղ Ռուստամի» կողմնակիցներն իրար ծեծել էին: Ծեծկռտուքին միջամտել էին ոստիկանության աշխատակիցները, որից հետո «Ֆազը» դիմել էր փախուստի, իսկ «Չաղ Ռուստամն» ավելի ուշ ներկայացել էր ոստիկանություն։
Քրեական գործ հարուցվեց, սակայն Ռուստամին չկալանավորեցին, իսկ Սերգեյ Գրիգորյանը կալանավորվեց, որին ավելի ուշ ազատ արձակեցին։
Ավելի ուշ պարզվել էր, որ Սերգեյ Գրիգորյանը «Ֆազը» դատարանի դիմաց եղել էր այն պարզ պատճառով, որ իր հարազատ եղբոր՝ Գրիգորի Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստին պետք է ներկա լիներ։ Դատական նիստը նշանակված էր եղել այդ ժամին, դրա համար էլ ներկա էր գտնվել դատարանի բակում։
Քնար Մանուկյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live