Զբոսաշրջիկների թիվն անշեղորեն նվազում է
ՎերլուծությունՎերջին մի քանի ամիսներին զբոսաշրջիկների թիվը դեպի Հայաստան անշեղորեն նվազում է։ Զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա մայիսին Հայաստան է այցելել 167 հազար զբոսաշրջիկ, ինչը գրեթե 9 հազարով պակաս է նախորդ տարվա մայիսի համեմատ։
2024 թվականի մայիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից՝ 42 %, Վրաստանից՝ 14 % և Իրանից՝ 7 %։ Զբոսաշրջության նվազման միտումը սկսվել է Հայաստանում ռուսական «Միր» քարտերի սահմանափակումներից հետո, երբ գրեթե բոլոր բանկերը` բացառությամբ ռուսական ՎՏԲ-ի դուստր բանկի հայտարարեցին, որ արևմտյան պատժամիջոցների տակ չհայտնվելու համար կասեցնում են «Միր» քարտերի սպասարկումը։
Ավանդաբար Հայաստան ամենաշատն այցելում են ԱՊՀ երկրներից և առաջին հերթին՝ Ռուսաստանից։ Սովորաբար այդ այցելությունները ողջ թվի կեսից ավելին են լինում, և այժմ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար բարդություններ են առաջացել «Միր» քարտերի սպասարկման կասեցման հետևանքով։
Բնական է, որ ռուս զբոսաշրջիկները նախընտրելու են այլ, ավելի հարմար երկրներ, որտեղ քարտերը սպասարկվում են։ Զբոսաշրջության նվազումը շղթայական կերպով ազդում է նաև մյուս ոլորտների՝ այդ թվում հյուրանոցների, ռեստորանների աշխատանքի վրա, իսկ դա Հայաստանի տնտեսության բավականին լուրջ մի հոդված էր, որը ոչ միայն տասնյակ հազարավոր մարդկանց աշխատանքով և կայուն եկամտով է ապահովում, այլև զգալի հարկեր են վճարվում։
Ըստ էության, արևմտյան այդ պատժամիջոցներն վնաս են հասցրել ՀՀ տնտեսությանը։
Սոնա Ավետիսյան