Մահացել է Վերա Վիսոչինան
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սանկտ Պետերբուրգում 75 տարեկանում կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի դերասանուհի Վերա Վիսոչինան։
Այս մասին հայտնել են Անդրեյ Միրոնովի անվան թատրոնում, որի հետ համագործակցել է սիրված արտիստը, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները:
Վերա Վիսոչինան երկար տարիներ հանդես է եկել Ակիմովի անվան կոմեդիայի թատրոնի բեմում, որտեղ տարբեր դերեր է մարմնավորել, այդ թվում՝ «Անտառ», «Դավաճանություն», «Մուսա», «Ռոմուլոս Մեծ», «Ջելսոմինոն ստախոսների երկրում» պիեսներում։
Հեռուստադիտողները Վիսոչինային հիշում են նաև «Այլմոլորակային», «Ջարդված լապտերներ փողոցը», «Հետաքննության գաղտնիքները» և «Փախուստ» հեռուստասերիալների կերպարներից:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live