Մեկ օրում մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպք, որից միայն մեկը չի բացահայտվել
ՀասարակությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը:
Բացահայտվել է գողության` 8, խարդախության` 4, յուրացման եւ դրամանենգության` 2-ական, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու եւ խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 եւ գողության 4 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետեւանքով 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: