«Շիրակը» հաղթել է՝ 9:1
Ուշադրության կենտրոնումՍոչիում մարզումային հավաք անցկացնող Գյումրիի «Շիրակը» ստուգողական խաղում հանդիպել է ռուսական քաղաքի հավաքական թիմի հետ եւ առավելության է հասել 9:1 հաշվով:
Երկուական գոլ են խփել Դավիթ Հակոբյանը, Դրիսա Դիարասուբան, Ռումյան Հովսեփյանը, մեկական անգամ աչքի են ընկել Արամ Մուրադյանը, Վահան Բիչախչյանը եւ Օդիլոն Կուակուն, հաղորդում է Գյումրիի թիմի մամուլի ծառայությունը:
«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն առաջին խաղակեսում դաշտ էր դուրս բերել հետեւյալ կազմը. Արմեն Խաչատրյան, Արման Հովհաննիսյան, Գեւորգ Հովհաննիսյան, Միլոշ Ստամենկովիչ, Ռոբերտ Դարբինյան, Դավիթ Հակոբյան, Կարեն Ալեքսանյան, Կաբա Մուհամեդ, Դրիսա Դիարասուբա, Վիուլեն Այվազյան, Արամ Մուրադյան։
Հաջորդ ստուգողական հանդիպումը «Շիրակի» կանցկացնի փետրվարի 23-ին՝ մրցելով «Ուֆայի» հետ: