Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած ավանդի համար՝ աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին պարգևատրել եմ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով. Ավինյան
ՄշակույթԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երևանը շարունակում է քաղաքի մարդկանց ու հյուրերին մատուցել բարձրարժեք արվեստ:
Այս քաղաքականության մասն է կազմում նաև «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի ստեղծումը:
Այս օրերին, աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը մայրաքաղաքում է ՝ այսօր «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես գալու նպատակով:
Համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ աշխարհահռչակ ջութակահարին պարգևատրել եմ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: